9

տարեկան ենք

9695

կազմակերպած տուր

37

տուրերի առաջարկ

5

գիդ-էքսկուրսավար


Տուր Հայաստանում


Գառնու տաճար - Քարերի սիմֆոնիա - Գեղարդի վանք

                              
Գառնու հեթանոսական տաճար

Էքսկուրսիան սկսենք ուղևորությամբ դեպի Գառնու հեթանոսական տաճար, որը կառուցվել է I դարում հայ արքա Տրդատ I-ի կողմից և նվիրված է Արևի աստված Միհրին։

Սա Հայաստանի տարածքում միակ պահպանված հուշարձանն է, որը պատկանում է հելլենիստական և հեթանոսական դարաշրջանին։


Քարերի սիմֆոնիա

Այցելենք բնական հուշարձանը՝ Քարերի սիմֆոնիան կամ Բազալտե երգեհոնը։ Եթե կիրճին հեռվից նայենք, ապա ժայռերը նման են հսկայական երգեհոնի։

Բազալտե սյուների ուղիղ ձևերի զարմանալի տարօրինակությունը սևեռում է հայացքը և հիացմունք առաջացնում։

Համարյա կատարյալ այս սյուները այնպիսի տեսք ունեն, կարծես կերտվել են մարդկային ձեռքերով, այլ ոչ՝ բնության կողմից։


Գեղարդի վանական համալիր

Մեկօրյա տուրի վերջին կանգառը Գեղարդի վանական համալիրն է (IV դար), որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային մշակութային ժառանգության մեջ։ Ամբողջական անվանումը՝ Գեղարդավանք, բառացի՝ «նիզակի տաճար»։

Վանական համալիրի անվանումը սերում է Քրիստոսի Նիզակից (Լոնգինի Նիզակը), որով հռոմեացի զինվոր Լոնգինը խոցեց Հիսուս Քրիստոսին։
Գեղարդը այժմ պահպանվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։


ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ

ՈՒշադրություն
Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ:


Հղումով անցեք և իմացեք, թե ինչու՞ այս էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից:



🕑 Էքսկուրսիայի տևողությունը. 6 ժամ

🎢 Ընդհանուր անցնում ենք. 84 կմ


🌞 Էքսկուրսիայի սկիզբ. 09:00
🌙 Էքսկուրսիայի հավանական ավարտ. 15:00


👉 Մեկնարկի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց
👈 Ավարտի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց


☑ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված են.
🔳 հարկեր և տուրքեր,
🔳 տեղափոխում հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
🔳 խումբն ուղեկցող արհեստավարժ խմբավարի/էքսկուրսավարի ծառայություն,
🔳 հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է,
🔳 ջերմաչափում (հեռավար),
🔳 Wi-Fi կապ,
🔳 շշով ջուր,
🔳 դիմակ,
🔳 ձեռնոց,
🔳 միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ),
🔳 մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակ/անջրանցիկ պարկ թափոնների համար,
🔳 ալկոգել (անսահմանափակ):


☐ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված չեն. 
🔳 Գառնու տաճարի մուտքի վճարը. 750 դրամ (վճարը երեխայի համար. 100 դրամ, թոշակառուների համար. 250 դրամ),
🔳 սնունդ (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ),
🔳 ապահովագրություն (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ):


💡 Խորհուրդ.
ՈՒնեցեք սնունդ, ջուր, մեկանգամյա սպասք:
Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր:


🕝 Ե՞րբ է կազմակերպվում.
• Այս տուրը խմբային կազմակերպվում է հանգստյան օրերին 16 (կամ ավել) մասնակիցների համար։
• Այս տուրը խմբային կազմակերպվում է ամեն օր նույն "համայնքի" (կոլեկտիվի անդամներ, ընտանիքներ, աշակերտներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից) անդամների համար:
• Այս տուրն անհատական կազմակերպվում է ամեն օր:


🚐 Ի՞նչ ավտոմեքենայով.
• Խմբային տուրը կազմակերպվում է Mercedes Sprinter 17 (կամ ավել) նստատեղերով ավտոմեքենայով:

• Անհատական տուրը կազմակերպվում է Հաճախորդի ընտրած ավտոմեքենայով: Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Հաճախորդին հարմար ցանկացած վայրից:
Կարող եք ընտրել նաև սեփական երթուղին: Կկազմակերպենք տուրը:


💰 Գինը.
• խմբերի դեպքում.
1 անձը՝ 4 000 դրամ:

🐣 Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար տուրն անվճար է: Երկրորդ երեխայի համար նախատեսված է 50% զեղչ:
🐤 6-ից 10 տարեկան 1 երեխայի համար նախատեսված է 50% զեղչ:

• Անհատական էքսկուրսիայի գինը ճշտեք՝ զանգահարելով 033 121 033 (Beeline): Կամ մեզ զանգ թողեք՝ ետ կզանգահարենք:


📝 Պայմանները.
Հրապարակային օֆերտա


ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ


Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար