9

տարեկան ենք

9419

կազմակերպած տուր

37

տուրերի առաջարկ

5

գիդ-էքսկուրսավար


Տուր Հայաստանում


Խոր Վիրապի վանք - Արենի գյուղ (+գինու համտես) և Թռչունների քարանձավ - Նորավանք

                                        
Խոր Վիրապի վանք

Էքսկուրսիան սկսենք դեպի Խոր Վիրապ ուղևորությունով՝ վանք, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին մոտ։

Վանքը հայտնի է իր տեղակայմամբ. բիբլիական Արարատ լեռան ստորոտին, որի վրա, ըստ ավանդության, համաշխարհային ջրհեղեղից հետո հանգրվանեց Նոյը իր տապանով։

Վանքը գտնվում է ստորգետնյա բանտի վրա, որտեղ Հայոց Տրդատ III հեթանոս թագավորը բանտարկել էր Սուրբ Գրիգոր Լուսավորչին` քրիստոնեության քարոզչության համար։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապում անցկացրել է 13 տարի։

Երբ թագավորը ծանր հիվանդացավ, քույրը երազում տեսավ, որ Տրդատին կբուժի միայն Գրիգորը:

Գրիգորը առ Աստված իր հավատքով առողջացրեց Տրդատին, ինչից հետո վերջինս մկրտվեց և քրիստոնեությունը դարձրեց պետական կրոն։

301թ. Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որ պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը։


Արենի գյուղ (+գինու համտես) և Թռչունների քարանձավ

Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է: Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս՝ բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է ճարտարապետ Մոմիկի կողմից 1321թ. կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին։

2004 թվականից սկսած, հոկտեմբեր ամսին Արենի գյուղում կազմակերպվում է գինու փառատոն։

21-րդ դարի սկզբին Արենիում հայտնաբերվեց բրոնզե դարի մարդկային աճյուններով քարանձավը (մ.թ.ա. 3-4-րդ դ.)։

2008թ. սեպտեմբերին Թռչունների քարանձավում հայտնաբերվել է աշխարհում ամենահին՝ 5500 տարեկան կոշիկը։

Արենի-1 քարանձավում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինու գործարանը, որտեղ գինի են արտադրել ավելի քան վեց հազար տարի առաջ։

Գինու համտես կանենք Արենի գինու գործարանի դեգուստացիոն սրահում (գինու համտեսը Հաճախորդի ցանկությամբ է):


Նորավանք

Նորավանքը վանական համալիր է, որը հիմնադրվել է 1205 թվականին։

Վանական համալիրի տարածքում առաջին շինությունը Սուրբ Կարապետ եկեղեցին է, որը հիմնադրվել է 1227թ.։
1275թ. եկեղեցու կողքին կառուցեցին Սուրբ Գրիգոր ժամը, իսկ 1339թ. ավարտեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը՝ ճարտարապետ Մոմիկի վերջին ստեղծագործությունը։

Գիդը կպատմի ճարտարապետ Մոմիկի և իշխանի աղջկա սիրո պատմությունը:

Ի տարբերություն քրիստոնեական պատկերագրության սկզբունքի, որով կերտվում էին Հայր Աստծո խորհրդանշական պատկերներ (աջ ձեռք, լույսի շող և այլն), Մոմիկը նրան պատկերում է իրական` մորուքավոր մարդու կերպարանքով։
Նորավանքի գավթի Հայր Աստծո պատկերաքանդակը աշխարհում եզակիներից է։


ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ

ՈՒշադրություն
Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ:


Հղումով անցեք և իմացեք, թե ինչու՞ այս էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից:



🕑 Էքսկուրսիայի տևողությունը. 7-8 ժամ

🎢 Ընդհանուր անցնում ենք. 246 կմ


🌞 Էքսկուրսիայի սկիզբ. 09:00
🌙 Էքսկուրսիայի հավանական ավարտ. 17:00


👉 Մեկնարկի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց
👈 Ավարտի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց


☑ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված են.
🔳 հարկեր և տուրքեր,
🔳 տեղափոխում հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
🔳 խումբն ուղեկցող արհեստավարժ խմբավարի/էքսկուրսավարի ծառայություն,
🔳 հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է,
🔳 ջերմաչափում (հեռավար),
🔳 Wi-Fi կապ,
🔳 շշով ջուր,
🔳 դիմակ,
🔳 ձեռնոց,
🔳 միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ),
🔳 մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակ/անջրանցիկ պարկ թափոնների համար,
🔳 ալկոգել (անսահմանափակ):


☐ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված չեն. 
🔳 Արենի գինու գործարանի մուտքի վճարը. 1000 դրամ (գինու համտեսը Հաճախորդի ցանկությամբ է),
🔳 Թռչունների քարանձավի մուտքի վճարը. 1500 դրամ,
🔳 սնունդ (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ),
🔳 ապահովագրություն (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ):


💡 Խորհուրդ.
ՈՒնեցեք սնունդ, ջուր, մեկանգամյա սպասք:
Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր:


🕝 Ե՞րբ է կազմակերպվում.
• Այս տուրը խմբային կազմակերպվում է հանգստյան օրերին 16 (կամ ավել) մասնակիցների համար։
• Այս տուրը խմբային կազմակերպվում է ամեն օր նույն "համայնքի" (կոլեկտիվի անդամներ, ընտանիքներ, աշակերտներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից) անդամների համար:
• Այս տուրն անհատական կազմակերպվում է ամեն օր:


🚐 Ի՞նչ ավտոմեքենայով.
• Խմբային տուրը կազմակերպվում է Mercedes Sprinter 17 (կամ ավել) նստատեղերով ավտոմեքենայով:

• Անհատական տուրը կազմակերպվում է Հաճախորդի ընտրած ավտոմեքենայով: Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Հաճախորդին հարմար ցանկացած վայրից:
Կարող եք ընտրել նաև սեփական երթուղին: Կկազմակերպենք տուրը:


💰 Գինը.
• խմբերի դեպքում.
1 անձը՝ 5 200 դրամ:

🐣 Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար տուրն անվճար է: Երկրորդ երեխայի համար նախատեսված է 50% զեղչ:
🐤 6-ից 10 տարեկան 1 երեխայի համար նախատեսված է 50% զեղչ:

• Անհատական էքսկուրսիայի գինը ճշտեք՝ զանգահարելով 033 121 033 (Beeline): Կամ մեզ զանգ թողեք՝ ետ կզանգահարենք:


📝 Պայմանները.
Հրապարակային օֆերտա


ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ


Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար