9

տարեկան ենք

9650

կազմակերպած տուր

37

տուրերի առաջարկ

5

գիդ-էքսկուրսավար


Տուր Հայաստանում


Ախթալայի վանական համալիր - Հաղպատի վանական համալիր - Սանահինի վանական համալիր - Օձունի վանք

                                                  
Ախթալայի վանական համալիր

Վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքում։

Ախթալան (թուրքերեն աղ թալա` սպիտակ բացատ) մինչև XV դ. հիշատակվում է Պղնձահանք անունով (ավանդազրույցներից մեկի համաձայն` Նյու Յորքի Ազատության արձանը ֆրանսիացիները ձուլել են Ախթալայի պղնձից):

Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։
Սա հայ քաղքեդոնական (ուղղափառ) ճարտարապետության և կերպարվեստի արժեքավոր նմուշներից է:

Ախթալայի վանական համալիրի գլխավոր կառույցը Ս. Աստվածածին եկեղեցին է:

Սուրբ Աստվածածին վանքը եղել է Հյուսիսային Հայաստանի ամենախոշոր քաղկեդոնիկ վանքը. XII–XIII դդ. կատարել է հոգևոր, կրթական ու մշակութային զգալի դեր: Վանքում հավասարապես ուսումնասիրվել է հայկական և վրացական մատենագրություն:

Որմնանկարների մեծության, ոճի, ինչպես նաև հարստության և սյուժեների բազմազանության և պահպանվածության տեսանկյունից նմանը չկա ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Կովկասի տարածաշրջանում:

Ախթալայում է պահվել քրիստոնեական նշանավոր սրբություն համարվող Աստվածընկալ Սուրբ Խաչը:

Ախթալայի վանական համալիրում Սերգեյ Փարաջանովը նկարահանել է «Նռան գույնի» որոշ տեսարաններ։


Հաղպատի վանական համալիր

Գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում:

Կառուցվել է X դարի 2-րդ կեսին:

Միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն է եղել: Այստեղ ուսուցանել են քերականություն, հռետորություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլ առարկաներ։
Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։

Հաղպատի գրադարանը միջնադարյան հայ ձեռագրերի գանձարաններից ամենահարուստն էր:

Հաղպատի վանքը բացառիկ հուշարձաններից է, որտեղ պահպանվել է միջնադարյան բաղնիքը:

Հաղպատի վանքի հետ է կապվում միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր աշուղներից մեկի` Սայաթ-Նովայի անունը, ով 1768 թ.-ից ապրել է Հաղպատում` որպես վանական և ապա` լուսարար:

Ասում են, թե Սուրբ Գրիգոր եկեղեցու պատի երկարությամբ մեկ ոտնաթաթի տեղ կա, իսկ պատին` անցքեր: Ավանդության համաձայն` ովքեր անցքերից բռնվելով կկարողանան անցնել նեղ պատի վրայով, նրանց երազանքը կկատարվի: Բազմաթիվ այցելուներ, վանք գալով, փորձում են հաղթահարել նեղ պատը՝ հավատալով իրենց երազանքի կատարմանը:


Սանահինի վանական համալիր

Գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում (նախկին Սանահին գյուղ):

Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է` սա նրանից (Հաղպատից) հին, նաև՝ սան-հին, հին կաթսա:

Կառուցվել է X դարի 2-րդ կեսին, եղել է Հայաստանի կարևոր հոգևոր և մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոններից մեկը:

Դասավանդվել են աստվածաբանություն, փիլիսոփայություն, հռետորական արվեստ, երաժշտություն, բժշկություն, տոմարագիտություն և այլ գիտություններ:

Գրատուն-մատենադարանում պահվել են ոչ միայն գրքեր ու ձեռագրեր, այլև` վանքի արժեքավոր իրեր, նշխարներ, մասունքներ: Հայկական գրատների մեջ հնագույնն է, իսկ հատակագծային չափերով՝ ամենամեծը:

Սանահինի վանքի հետ է կապվում միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր աշուղներից մեկի` Սայաթ-Նովայի անունը, ով փոքր հասակում ուսում է ստացել այստեղ:


Թեև Սանահինի, ինչպես նաև ոչ հեռու գտնվող Հաղպատի վանական համալիրները պատմական միևնույն ժամանակաշրջանի ուղերձի ու ոգու կրողներն են, սակայն յուրաքանչյուրն ունեցել է ուրույն դերակատարություն` որպես նշանավոր գիտակրթական, մշակութային և հոգևոր կենտրոն։

Հաղպատի (1996թ.) և Սանահինի (1999թ.) վանական համալիրները, որպես մեկ հուշարձանախումբ, գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում` որպես մարդկության կողմից ստեղծված բացառիկ, համընդգրկուն արժեքներ։


Օձունի վանք

Սանահինի և Հաղպատի վանքերից ոչ հեռու գտնվող Օձուն գյուղի կենտրոնական բարձրադիր մասում գտնվում է Օձունի Ս. Աստվածածին եկեղեցին:

Կառուցման ժամանակի վերաբերյալ հավաստի տեղեկություններ հայտնի չեն։ Ըստ ճարտարապետական հորինվածքի, դեկորատիվ հարդարանքի և ժամանակագրման հետ առնչվող այլ տվյալների եկեղեցին թվագրվում է VIդ. վերջ։

Աչքի է ընկնում VI-VIIդդ. վաղ քրիստոնեական արվեստին բնորոշ պատկերաքանդակների և զարդաքանդակների բազմազանությամբ, որոնք կիրառված են չափի բացառիկ զգացումով:
Այստեղ կա շուրջ 25 քանդակ 4-րդ դարից պահպանված: Մանուկ Հիսուսի հետ Աստվածամոր քանդակն աշխարհում հնագույններից մեկն է համարվում:


- Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանի բոլոր վանքերն ու եկեղեցիները նման են իրար, բայց միայն առաջին հայացքից... Իրականում յուրաքանչյուրն ունի իր առանձին պատմությունը, իր սրբություններն ու իր հերոսները... -


ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ

ՈՒշադրություն
Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ:


Հղումով անցեք և իմացեք, թե ինչու՞ այս էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից:



🕑 Էքսկուրսիայի տևողությունը. 12-13 ժամ

🎢 Ընդհանուր անցնում ենք. 400 կմ


🌞 Էքսկուրսիայի սկիզբ. 07:00
🌙 Էքսկուրսիայի հավանական ավարտ. 20:00


👉 Մեկնարկի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց
👈 Ավարտի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց


☑ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված են.
🔳 հարկեր և տուրքեր,
🔳 տեղափոխում հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
🔳 խումբն ուղեկցող արհեստավարժ խմբավարի/էքսկուրսավարի ծառայություն,
🔳 հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է,
🔳 ջերմաչափում (հեռավար),
🔳 Wi-Fi կապ,
🔳 շշով ջուր,
🔳 դիմակ,
🔳 ձեռնոց,
🔳 միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ),
🔳 մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակ/անջրանցիկ պարկ թափոնների համար,
🔳 ալկոգել (անսահմանափակ):


☐ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված չեն. 
🔳 սնունդ (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ),
🔳 ապահովագրություն (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ):


💡 Խորհուրդ.
ՈՒնեցեք սնունդ, ջուր, մեկանգամյա սպասք:
Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր:


🕝 Ե՞րբ է կազմակերպվում.
• Այս տուրը խմբային կազմակերպվում է հանգստյան օրերին 16 (կամ ավել) մասնակիցների համար։
• Այս տուրը խմբային կազմակերպվում է ամեն օր նույն "համայնքի" (կոլեկտիվի անդամներ, ընտանիքներ, աշակերտներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից) անդամների համար:
• Այս տուրն անհատական կազմակերպվում է ամեն օր:


🚐 Ի՞նչ ավտոմեքենայով.
• Խմբային տուրը կազմակերպվում է Mercedes Sprinter 17 (կամ ավել) նստատեղերով ավտոմեքենայով:

• Անհատական տուրը կազմակերպվում է Հաճախորդի ընտրած ավտոմեքենայով: Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Հաճախորդին հարմար ցանկացած վայրից:
Կարող եք ընտրել նաև սեփական երթուղին: Կկազմակերպենք տուրը:


💰 Գինը.
• խմբերի դեպքում.
1 անձը՝ 6 700 դրամ:

🐣 Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար տուրն անվճար է: Երկրորդ երեխայի համար նախատեսված է 50% զեղչ:
🐤 6-ից 10 տարեկան 1 երեխայի համար նախատեսված է 50% զեղչ:

• Անհատական էքսկուրսիայի գինը ճշտեք՝ զանգահարելով 033 121 033 (Beeline): Կամ մեզ զանգ թողեք՝ ետ կզանգահարենք:


📝 Պայմանները.
Հրապարակային օֆերտա


ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ


Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար