9

տարեկան ենք

9495

կազմակերպած տուր

37

տուրերի առաջարկ

5

գիդ-էքսկուրսավար


Տուր Հայաստանում


Սաղմոսավանք - Հայոց այբուբենի հուշարձան - Դենդրոպարկ - Լոռի բերդ

                              
Գնում ենք՝ բացահայտելու Լոռի աշխարհի անկրկնելի բնությունը և միջնադարյան անառիկ բերդը:

Սաղմոսավանք

Վանական համալիր է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում:

Ըստ ավանդության, Սաղմոսավանքը հիմնադրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, երբ թողել է Ամենայն Հայոց Հայրապետական աթոռը։
Նա ճգնել է Արագած լեռան լանջերին եւ ձմռան ցրտաշունչ եղանակին իջել Քասախի կիրճը։ Եվ այստեղ կառուցել է երկու անապատ, մեկը՝ կիրճում, որ անվանվել է Լուսավորչի անապատ, մյուսը կիրճի եզրին, և քանի որ վերջինում մշտապես պարապում էին սաղմոսերգությամբ, այն կոչվեց Սաղմոսաց անապատ։
Սաղմոսը հոգևոր երգ է, քնարական բանաստեղծություն։

Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի:

Այն միջնադարյան ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից էր:


Հայոց այբուբենի հուշարձան

Արձանախումբը գտնվում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում:

Կառուցվել է 2005 թվականին՝ հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։

Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։


Դենդրոպարկ

Կայցելենք Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ Դենդրոայգին կամ Դենդրոպարկը, որը ստեղծվել է լեհ ինժեներ-անտառագետի կողմից 1931թ-ին և այժմ ներառում է շուրջ 500 բուսատեսակ՝ կազմելով հեքիաթային սիմֆոնիա ամենատարբեր ծառերից ու ծաղիկներից:

Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա՝ զարդանախշերով ծառեր։

Հատուկ արժեք ունի կալիֆորնիական սեքվոյան։ Իրար մոտ տնկած 5 վիթխարի ծառերը դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում։

Բույսերի այս հավաքածուն իրենից գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ հնարավորություն տալով ուսումնասիրել նոր կլիմայական պայմաններում աճող բույսերի զարգացման փոփոխությունները։


Լոռի բերդ

Միջնադարյան անառիկ ամրոց է ներկայիս Լոռու մարզում՝ Ստեփանավանից 4,5 կմ հեռավորության վրա։

Հիմնադրվել է հավանաբար՝ 1005-1020 թթ.։

Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն, փռված է Ձորագետի և դրա վտակ Միսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը:
Բացի բնական արգելքներից, միջնաբերդի կիրճերում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ: Պարսպի երկարությամբ փորվել է ջրի խանդակ:

Պահպանվել են ընդհանուր բաղնիքի տաք և սառը ջրի խողովակների տեղերը:

Կառուցվել է նաև գետնուղի, որը հասել է մինչև Միսխանա գետն ու ավարտվել աշտարականման կառույցով: Այն օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և, անհրաժեշտության դեպքում, խմելու ջուր ձեռք բերելու համար:

1236թ. մոնղոլական բանակը գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը:
1562—1734 թվականներին Լոռին, որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ թուրքերին, մե՛րթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին։


ՊԱՏՎԻՐԵԼ ԱՅՍ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ

ՈՒշադրություն
Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ:


Հղումով անցեք և իմացեք, թե ինչու՞ այս էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից:



🕑 Էքսկուրսիայի տևողությունը. 11-12 ժամ

🎢 Ընդհանուր անցնում ենք. 300 կմ


🌞 Էքսկուրսիայի սկիզբ. 08:00
🌙 Էքսկուրսիայի հավանական ավարտ. 20:00


👉 Մեկնարկի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց
👈 Ավարտի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց


☑ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված են.
🔳 հարկեր և տուրքեր,
🔳 տեղափոխում հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
🔳 խումբն ուղեկցող արհեստավարժ խմբավարի/էքսկուրսավարի ծառայություն,
🔳 հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է,
🔳 ջերմաչափում (հեռավար),
🔳 Wi-Fi կապ,
🔳 շշով ջուր,
🔳 դիմակ,
🔳 ձեռնոց,
🔳 միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ),
🔳 մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակ/անջրանցիկ պարկ թափոնների համար,
🔳 ալկոգել (անսահմանափակ):


☐ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված չեն. 
🔳 Դենդրոպարկի մուտքի վճարը. 500 դրամ,
🔳 Լոռի բերդի մուտքի վճարը. 650 դրամ (վճարը երեխայի համար. 100 դրամ, թոշակառուի համար. 150 դրամ),
🔳 սնունդ (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ),
🔳 ապահովագրություն (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ):


💡 Խորհուրդ.
ՈՒնեցեք սնունդ, ջուր, մեկանգամյա սպասք:
Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր:


🕝 Ե՞րբ է կազմակերպվում.
• Այս տուրը խմբային կազմակերպվում է հանգստյան օրերին 16 (կամ ավել) մասնակիցների համար։
• Այս տուրը խմբային կազմակերպվում է ամեն օր նույն "համայնքի" (կոլեկտիվի անդամներ, ընտանիքներ, աշակերտներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից) անդամների համար:
• Այս տուրն անհատական կազմակերպվում է ամեն օր:


🚐 Ի՞նչ ավտոմեքենայով.
• Խմբային տուրը կազմակերպվում է Mercedes Sprinter 17 (կամ ավել) նստատեղերով ավտոմեքենայով:

• Անհատական տուրը կազմակերպվում է Հաճախորդի ընտրած ավտոմեքենայով: Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Հաճախորդին հարմար ցանկացած վայրից:
Կարող եք ընտրել նաև սեփական երթուղին: Կկազմակերպենք տուրը:


💰 Գինը.
• խմբերի դեպքում.
1 անձը՝ 5 800 դրամ:

🐣 Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար տուրն անվճար է: Երկրորդ երեխայի համար նախատեսված է 50% զեղչ:
🐤 6-ից 10 տարեկան 1 երեխայի համար նախատեսված է 50% զեղչ:

• Անհատական էքսկուրսիայի գինը ճշտեք՝ զանգահարելով 033 121 033 (Beeline): Կամ մեզ զանգ թողեք՝ ետ կզանգահարենք:


📝 Պայմանները.
Հրապարակային օֆերտա


ՊԱՏՎԻՐԵԼ ԱՅՍ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ


Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար