9

տարեկան ենք

9650

կազմակերպած տուր

37

տուրերի առաջարկ

5

գիդ-էքսկուրսավար


Տուր Հայաստանում


Օշական գյուղ - Աղձք գյուղ - Քարի լիճ - Ամբերդ

                                   
Օշական գյուղ

Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որ նշանակում է «Երանի մեր աչքերին»:

Օշական գյուղում է գտնվում Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Եկեղեցու Ավագ խորանի տակ է գտնվում հայկական գրերի ստեղծողի՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը:

1962թ. Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ Օշականում տեղադրվել է բացված գրքի երկու էջի տեսքով հուշարձան, որի վրա փորագրված է հայկական այբուբենը:

Ժամատունն ու Մաշտոցի գերեզմանը համարվում են Հայաստանի ամենահաճախ այցելվող վայրերից մեկը: Ամեն տարի սեպտեմբերին բազմաթիվ առաջին դասարանցիներ Սբ. Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի մոտ հանդիսավոր երդմամբ են սովորում հայկական այբուբենի առաջին տառը:


Աղձք գյուղ

Երևանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Աղձք գյուղում (Արագածոտնի մարզ) հայտնաբերվել են և բացվել հայ արքաների՝ Արտաշեսյանների ու Արշակունիների դինաստիաների առաջին դամբարանները, որոնք հայոց պետականության նյութական վկայություն են հանդիսանում։

Այստեղ մինչև հիմա պահպանվում է Աղձքի կիսաքանդ եկեղեցին, որը թվագրվում է 4-րդ դարի առաջին քառորդին։ Այդ եկեղեցին կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն:

Այս շրջանի ձորերի մեջ խիստ շատ կան հետաքրքրական քարայրեր ուշագրավ մանրամասնություններով, որոնցից ոմանք քարե դռներով են:

Հետաքրքիրը կպատմի գիդը:


Քարի լիճ

Գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան լանջին։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է:

Տարվա մեծ մասը լճի շուրջը ձնածածկ է, և լճի ջուրը բավականին սառն է:

Լճի հարավային ափին է գտնվում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը:

Գիդը կպատմի լեռների միջև վեճի հետաքրքիր լեգենդը:


Ամբերդ

Արագած լեռան հարավային լանջին է:

Ամբերդ անունը բացատրվում է որպես "ամպի բարձրության բերդ": Հանդիպում է նաև Անբերդ տարբերակը՝ անառիկ, անմատչելի բերդ:

Միջնադարյան ճարտարապետության հուշարձանը կառուցվել է որպես ամրոց, իսկ հետագայում դարձել է հայ ազնվական ընտանիքի` Պահլավունու նստավայրը:

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Ամբերդի լավ պահպանված բաղնիքը (կառուցված 10-11-րդ դարերում)՝ իր օժանդակ հարմարություններով, ջրամբարներով և կաթսայատնով: Բաղնիքը կառուցվել է սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով:
Ամբերդի ջուրը 4-5 կմ հեռավորությունից բաղնիք է բերվել կավե խողովակներով։ Իսկ տաք ջուրը լողասրահ` երկաթե խողովակներով։ Հնոցի ծուխը, անցնելով հատակի տակով, դուրս է եկել պատերի ծխնելույզներով` տաքացնելով լողասրահի հատակն ու պատերը։

Ուշագրավ է այն, որ Ամբերդում լավ է պահպանվել նաև դղյակի ջրահեռացման համակարգը:

Ամբերդում գործել են արհեստագործական կենտրոններ, որոնց նպատակը եղել է հայկական բանակի սպառազինության և հանդերձավորման ապահովումը։


ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ

ՈՒշադրություն
Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ:


Հղումով անցեք և իմացեք, թե ինչու՞ այս էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից:



Այս էքսկուրսիան կազմակերպվում է մինչև սեպտեմբերի 15-20-ը:


🕑 Էքսկուրսիայի տևողությունը.
9 ժամ

🎢 Ընդհանուր անցնում ենք. 160 կմ


🌞 Էքսկուրսիայի սկիզբ. 09:00
🌙 Էքսկուրսիայի հավանական ավարտ. 18:00


👉 Մեկնարկի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց
👈 Ավարտի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց


☑ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված են.
🔳 հարկեր և տուրքեր,
🔳 տեղափոխում հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
🔳 խումբն ուղեկցող արհեստավարժ խմբավարի/էքսկուրսավարի ծառայություն,
🔳 հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է,
🔳 ջերմաչափում (հեռավար),
🔳 Wi-Fi կապ,
🔳 շշով ջուր,
🔳 դիմակ,
🔳 ձեռնոց,
🔳 միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ),
🔳 մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակ/անջրանցիկ պարկ թափոնների համար,
🔳 ալկոգել (անսահմանափակ):


☐ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված չեն. 
🔳 Ամբերդի մուտքի վճարը. 700 դրամ (վճարը երեխայի համար. 100 դրամ, թոշակառուի համար. 200 դրամ),
🔳 սնունդ (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ),
🔳 ապահովագրություն (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ):


💡 Խորհուրդ.
ՈՒնեցեք սնունդ, ջուր, մեկանգամյա սպասք:
Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր:


🕝 Ե՞րբ է կազմակերպվում.
• Այս տուրը խմբային կազմակերպվում է հանգստյան օրերին 16 (կամ ավել) մասնակիցների համար։
• Այս տուրը խմբային կազմակերպվում է ամեն օր նույն "համայնքի" (կոլեկտիվի անդամներ, ընտանիքներ, աշակերտներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից) անդամների համար:
• Այս տուրն անհատական կազմակերպվում է ամեն օր:


🚐 Ի՞նչ ավտոմեքենայով.
• Խմբային տուրը կազմակերպվում է Mercedes Sprinter 17 (կամ ավել) նստատեղերով ավտոմեքենայով:

• Անհատական տուրը կազմակերպվում է Հաճախորդի ընտրած ավտոմեքենայով: Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Հաճախորդին հարմար ցանկացած վայրից:
Կարող եք ընտրել նաև սեփական երթուղին: Կկազմակերպենք տուրը:


💰 Գինը.
• խմբերի դեպքում.
1 անձը՝ 4 600 դրամ:

🐣 Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար տուրն անվճար է: Երկրորդ երեխայի համար նախատեսված է 50% զեղչ:
🐤 6-ից 10 տարեկան 1 երեխայի համար նախատեսված է 50% զեղչ:

• Անհատական էքսկուրսիայի գինը ճշտեք՝ զանգահարելով 033 121 033 (Beeline): Կամ մեզ զանգ թողեք՝ ետ կզանգահարենք:


📝 Պայմանները.
Հրապարակային օֆերտա


ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ


Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար